Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2021 թ. հուլիսի 9-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մետաղապլաստե պատուհանը հրելու ու բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Հրազդան քաղաքում գտնվող բնակարան և հարձակում գործել տանտիրուհու վրա: Այդ ընթացքում որպես զենք օգտագործվող դանակով վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել է շուրջ 300.000 ՀՀ դրամ գումար և ոսկյա մատանի, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:




Լրահոս