«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 3-ին գրել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության մի խումբ իրավապահներ, ԱԱԾ ու ՀՔԾ քննիչների խումբ է մեկնում Սյունիքի մարզ:
Բանն այն է, որ իրավապահ համակարգը տեղեկություններ է ստացել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ համայնքների ղեկավարներն իբր օրինական ճանապարհով օգնություն են տվել քաղաքացիներին, ինչը իրավապահ համակարգում դիտարկվել է որպես կաշառք: Եվ հիմա, մեր տեղեկություններով, իրավապահները մեկնում են Սյունիք՝ այդ ահազանգերի հետքերով բացահայտումների նպատակով:
Ըստ էության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատը գործի է դրվում, եւ Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում, թեեւ Փաշինյանը մյուս կողմից էլ խոսում է համերաշխությունից, այդպիսի ձեռք է մեկնում»: Ըստ էության քաղական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո եւ ինչ ունենք 3 շաբաթ անց:
1. Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:
2. Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:
Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:
3. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:
4. Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված:
5. Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:
6. Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:
7. Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ