Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ արտահերթ նիստին քննարկվելու է նաև պատգամավորների ծախսերի չափը ավելացնելու հարցը:
Նշենք, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված էր ամսական 50.000 դրամի չափով: Առաջարկվող օրենսդրական նախագծով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը կավելացվեն հնգապատիկ՝ հասնելով 250.000-ի:
Հավելենք, որ սրան զուգահեռ կքննարկվի Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին օրենքը, ինչպես նաև այլ նախագծեր: