ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու՝ «հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջխաղացման համար»: Այս մասին ասված է դրամաշնորհի նկարագրության մեջ, փոխանցում է RT-ն։

Ինչպես հետևում է փաստաթղթից, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդները բավականին ակտիվ մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին:

Մասնակցությունը ցայտուն դրսևորվել է հատկապես 2018 թվականին հանրապետությունում այսպես կոչված թավշյա հեղափոխության ժամանակ։

Սակայն ներկայումս, ինչպես նշվում է, Հայաստանի բնակչության ներգրավվածությունը քաղաքականության հետ կապված հարցերում հիմնականում արտահայտված է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակավ քննադատելու կամ դրան չենթարկվելու հնարավորությամբ։

Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ երկրում անհրաժեշտություն է ձևավորվել հասարակայնությանը իրազեկելու այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնց օգնությամբ կարող է արտահայտել իր հայացքները կամ դժգոհությունը:

Այսպես, խոսելով իր նոր նախաձեռնության մասին՝ USAID-ում նշում են, որ այն ուղղված է Հայաստանի երիտասրդությանը «կոլեկտիվ գործողությունների մեջ ներգրավելուն, որպեսզի այն ազդի պետական քաղաքականության վրա և կառավարությանը պատասխանատվության ենթարկի»: «Միջոցառման նպատակն է երիտասարդությանը (10-29 տարեկան) ներգրավել հայ հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղմանը»,-նշված է տեքստում:

Ամերիկյան գործակալությունում կարծում են, որ այս գործունեությունը երիտասարդ տղաների և աղջիկների մոտ «ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին անհրաժեշտ» պատասխանատվության զգացում կսերմանի և թույլ կտա ակտիվորեն մասնակցել քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանում «ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը»:




Լրահոս