ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվեր. պատգամավորների գումարները հնգապատկող իշխանությունը որքան է բարձրացրել ուսուցիչների ու զինծառայողների աշխատավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն  արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար կդառնա։ Այսինքն, ընդհանուր առմամբ պատգամավորական ծախսերի համար հատկացվող գումարը կավելանա 5 անգամ:

Այս նախագիծը մինչ ընդունվելը ու դրանից հետո եւս բուռն քննադատության է արժանանում եւ այն հիմնավորումները, թե պատգամավորական ծախսերը շատ են, քաղաքացիներին չի դժգոհում: Ի վերջո, կան ոլորտներ որտեղ քաղաքացիները ստանում են կրկնակի քիչ աշխատավարձ եւ որքան էլ իշխանությունները խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, սակայն այլ որոտներում չենք հանդիպում աշխատավարձերի հնգապատկման:

Աշխատավարձերի  բարձրացման վերջին ամենաթարմ օրինակը Ոստիկանության համակարգում արված փոփոխություններն էին:  Ըստ այդ փոփոխության, ոստիկանական համակարգում աշխատավարձերը բարձրացել էին 70-97 տոկոսով: Օրինակ. ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար  ըստ ստաժների, կազմելու է՝ 320․000 դրամ կամ այսօրվա՝ 190․552 դրամից 129.448 դրամով ավելի: Նախագծով ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը սահմանվել է ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր ցուցանիշը գերազանցում է 78․654 դրամով, 26,9 % ով:

Նկատենք՝ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների կողմից ամենից հաճախ բարձրաձայնվող թեմաներից էր ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը։ Այս թեմայով հայտարարություններ և խոստումներ հնչեցվել են բազմիցս, այժմ էլ շարունակվում են: Ուսուցիչների աշխատավարձների բարձրացման որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի մեկից՝ ուսուցչական մեկ դրույքի համար (22 ժամ) նվազագույն աշխատավարձի չափ սահմանելով 108,800 դրամը, սակայն կախված մի շարք հանգամանքներից՝ բարձրացումից հետո մեկ ամբողջ դրույքի համար աշխատավարձը կարող է կազմել մինչև 266 հազար դրամ։ Նշենք, որ աշխատավարձերը փաստացի բարձրացվել էին 10 տոկոսով, մինչ այդ աշխատավարձերը տատանվում էին 92-242 հազար դրամի սահմաններում։

Հեղափոխությունից հետո զինծառայողների աշխատավարձերը բարձրացվել են 2019 թ. հուլիսի 1-ից՝ «միջինը 10 տոկոսով»: Նույն շրջանում 1000-2000 դրամով բարձրացվել էին նաև ժամկետային զինծառայողների դրամական ապահովության չափերը։

Այսպիսով , տվյալները ամփոփելուց հետո պարզ է դառնում, որ աշխատավարձի հնգապատկումներ չեն եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս