Մրցույթ՝ աշակերտների համար․ նրանք կարող են օժանդակել պատերազմի մասնակիցներին կամ նրանց ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ամառային մրցույթ 12-15 տարեկան երեխաների խմբերի համար: Այդ մասին տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Մրցույթի շրջանակում 3 և ավելի աշակերտից բաղկացած խմբերը կարող են իրենց նախընտրած եղանակով որևէ կերպ օժանդակել (կազմակերպել միջոցառում կամ այցելություն, իրականացնել նախագիծ, ներկայացնել հերոսական պատմությունը, աջակցել գյուղատնտեսական և կենցաղային աշխատանքներում և այլն) իրենց համայնքներում ու շրջապատում Արցախյան պատերազմներին մասնակցած հերոսներին կամ նրանց ընտանիքներին:

Ցանկության դեպքում երեխաների խումբը կարող է ղեկավարել որևէ ուսուցիչ:

Նախաձեռնության մասին պատմությունը (առավելագույնը 1 համակարգչային էջի սահմանում) և լուսանկարներն (առավելագույնը 5 հատ)անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 19-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ: Սոցիալական արշավին ամենաակտիվ մասնակից խմբերը կխրախուսվեն:




Լրահոս