Նախիջևանի ուղղությամբ հրաձգության հետևանքով ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Բադալի Ռամալը վիրավորում է ստացել ոտքից:
Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Վիրավորը հոսպիտալացվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: