![](https://armlur.am/wp-content/uploads/2021/02/Lilit-Makunc-1.jpg)
«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։