Հայաստանի Հանրապետությունը նոր դեսպաններ կունենա Եգիպտոսում ու Թուրքմենստանում։ Տեղեկությունը հայտնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Եգիպտոսում, Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում դեսպաններ նշանակելու մասին։
Երկուսն էլ նշանակվել են երեք տարի ժամկետով։ Փոլադյանի նստավայրը Կահիրեն կլինի, իսկ Խարազյանինը` Աշխաբադը։