ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմն ու զենքերի թալանի գործընթացը. իրավապահների նոր բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են բացահայտումները 44-օրյա պատերազմից հետո սահմանից ապօրինի զենք զինամթերք Հայաստան տեղափոխելու դեպքերի մասով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինի կերպով փոխադրել և ապօրինի կերպով պահել է ակոսափող հրազեն և ռազմամթերք, որոնց գործողությունները արտահայտվել են հետևյալում.

Գևորգ Սարգսյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սանձազերծած զինված ագրեսիային դիմակայելու համար նույն օրը, որպես կամավորական, մեկնելով Արցախ և Հադրութի շրջանի ու Ջրականի տեղամասում մասնակցելով մարտական գործողություններին՝ 2020 թվականի սեպտեմբերի 28֊ին հիշյալ շրջանի դաշտերից զտել և իր մոտ ապօրինի պահել է ակոսափող հրազեն հանդիսացող 1986 թվականի գործարանային արտադրության «AK–74» տեսակի «4333108» համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող թվով 29 հատ 1976 թվականի գործարանային արտադրության 5.45 մմ /5.45×39/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նույն թվականի հոկտեմբերի 03-ին Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց առաջ թաքցրել է Ստեփանակերտ քաղաքում։ 2020 թվականի հոկտեմբերի 07-ից Գևորգ Սարգսյանը կրկին գտնվելով Արցախում՝ վերցրել է իր կողմից թաքցված ինքնաձիգն ու փամփուշտները և հոկտեմբերի 10-ին դարձյալ ՀՀ վերադառնալուց դրանք և նույն պատերազմի ընթացքում ձեռք բերված ռազմամթերք հանդիսացող 1972 թվականի գործարանային արտադրության նպատակային օգտագործման համար պիտանի թվով երկու հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակները, ռազմամթերք հանդիսացող 1978 թվականի գործարանային արտադրության «Փ-1» տեսակի, РГ–42 РГД տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների գործարկման համար նախատեսված, նպատակային օգտագործման համար պիտանի թվով 2 հատ «УЗРГМ» տեսակի մարտական պայթուցիկներն իր վարած «Ուազ 31514» մակնիշի 36 QX 928 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է ՀՀ ինքնաձիգն ու փամփուշտները ապօրինի պահել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում գտնվող ճանապարհի հարակից թաքստոցում, իսկ նռնակներն ու պայթուցիկները՝ իր ավտոմեքենայում՝ առջևի երկու նստատեղերի արանքում գտնվող պահատուփի մեջ։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Գևորգ Սարգսյանն իր կողմից վարած նույն ավտոմեքենայով Արցախի Հանրապետութիւն ուղևորվելու ընթացքում, ճանապարհին թաքցված վայրից իր հետ վերցրել է նշված ինքնաձիգն ու փամփուշտները ու ապօրինի պահել ավտոմեքենայում, որոնցից վերջիններս հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ավտոմեքենայի զննությամբ՝ սրահի ետևի աջ նստատեղի տեսանելի վայրից, իսկ նռնակներն ու պայթուցիկները՝ կրկին նույն բաժնի աշխատակիցների կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս