Արարատ Միրզոյանն Արտակ Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ հաշվի առնելով Արտակ Հովհաննիսյանի 2021 թվականի հուլիսի 26-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1.2021 թվականի օգոստոսի 2-ից Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից: Երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ: