ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԿ-ի զգուշացումը Հայաստանին ու Ադրբեջանին եւ սահմանային իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող բախումների ֆոնին ՄԱԿ-ը երկու երկրներին զսպվածության կոչ է արել։ ՄԱԿ-ի քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆերհան Հաքը հայտարարել է, թե շարունակում են կողմերին կոչ անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճին, և ծագած խնդիրները լուծել երկխոսության գործընթացի միջոցով:

Հիշեցնենք, որ սահմանային իրավիճակը լարված է  մայիսի 12-ից սկսած։ Մինչ այժմ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում շարունակում են գտնվել ՀՀ տարածքում։ Այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար միջադեպեր են գրանցվում։

Օրինակ երեկ ադրբեջանական կողմը 12:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս