Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երնջատափ համայնքի նախկին ղեկավար Հրաչյա Սահրադյանին մեղադրանք է առաջադրվել:
Մեզ հայտնի դարձավ, որ նա մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ, իրավասու լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, ապահովել դրանց նպատակային օգտագործումը և ստորագրել ֆինանսական փաստաթղթերը, յուրացման և վատնման եղանակով համայնքի բյուջեից տարբեր տարիների կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.666.320 ՀՀ դրամի հափշտակություն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Դեպքի առթիվ 2021 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր․ 179 հոդ․ 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդ․ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան