Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ ընդգծելով երկրում կայունության եւ քաղաքացիական խաղաղության ապահովման կարեւորությունը եւ առաջնահերթություն տալով ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների լուծմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Զրույցի ընթացքում նշվել է երկրում կայունության եւ քաղաքացիական խաղաղության ապահովման կարեւորությունը, կարգուկանոնի եւ օրինականության խստագույն պահպանումը: Ընդգծվել է ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցերում»,- ասված է հաղորդագրության մեջ: