ԴԵՌԵՎՍ ՄԱՐԴ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրից դուրս է բերվել 18 մեքենա: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Պաշտպանության նախարարությանը պատկանող քարշակի օգնությամբ երեկ սողանքից դուրս է բերվել «Օպել Վեկտրա» մակնիշի 25 ՕՕ 597 պետհամարանիշով սեւ, մարդատար ավտոմեքենան եւ  անհետ կորածների ցուցակում նշվող Նորայր Միրզոյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 18 ՕԼ 584 համարանիշի կաթնագույն ավտոմեքենան,  որի մեջ մարդ չի հայտնաբերվել:




Լրահոս