Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում:
Այսօր Տեսչական մարմնի մասնագետները շրջայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներ:
Դիտարկված խանութներից միայն մեկում են գրանցվել խախտումներ՝ աշխատակիցներն ու հաճախորդները եղել են առանց դիմակների, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն: Տնտեսավարողն առաջին անգամ խիստ նախազգուշացվել է:
Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Ստուգայցերը շարունակվելու են: