ԲԴԽ-ն բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ-ն բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը՝ կարճել արդարադատության նախարարի՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթը։ Որոշումն ընդունվեց միաձայն։

Նախորդ նիստում դատավոր Հովհաննիսյանը միջնորդել էր կարճել վարույթը՝ հիմնավորմամբ, որ իր նկատմամբ կարգապահական վարույթը ապօրինի է հարուցվել՝ շահագրգիռ կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Արման Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթի հարուցման պատճառ է դարձել ՀՀ ԱՆ նախարարի կողմից ներկայացված երկու միջնորդությունները՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացուն Վրաստանի դատական ակտերի հիման վրա կալանավորելու ու Վրաստանին հանձնելու մասին, դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից մերժելը: Դատարանը գտել է, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որը դեռևս կատարման ենթակա չէ և ՀՀ օրենսդրությամբ վաղեմության ժամկետներն անցել են։ Վրաստանում կայացված դատավճիռը, որն իրականացվել է հեռավար կարգով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ վաղեմության ժամկետի ընդհատման հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ մեր երկրում հեռավար դատավարություն առկա չէ: Դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, որոնցից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից բավարարվել է։ Դատարանի որոշումից հետո դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։




Լրահոս