«Փյունիկն» ու «Նոան» այսօր ընկերական խաղ են անցկացրել, որում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակն իր ակտիվում գրանցել է թիմի նորեկ Կալո Օլիվեիրան։ 28-ամյա պորտուգալացի հարձակվողն իր առաջին հանդիպումն էր անցկացնում երևանյան թիմի կազմում։