Շատերի համար նման կեպարներով շապիկները կլինեն վիճելի. Շպռոտը՝ շապիկների նոր հավաքածու թողարկելու և 42-ամյակը չնշելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին երգչուհի Շպռոտը Ամերիկայի Միացյալ Նահանգներում տոնել է ծննդյան 42-ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ այս տարի զբաղվածության պատճառով չի կարողացել տոնել տարեդարձը:

Երգչուհին հայտնեց, որ պատրաստվում է թողարկել շապիկների նոր հավաքածու, որոնք իրենց ձեւով տարբերվելու են շուկայում առկա տեսակներից: Շապիկների դիզայներ, նկարիչը՝ Ապրիլյան պատերազմի մասնակից՝ Հովիկ Գրիգորյանն է, ում աշխատանքներն իր էջում  տեղադրել էր նաեւ աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանը:

«Կարծում եմ, որ շատերի համար նման կեպարներով շապիկները կլինեն վիճելի, բայց մենք ամեն դետալի վրա աշխատել ենք երկար եւ սիրով»,-ասաց նա:

Մեզ հետ զրույցի ավարտին Շպռոտն ընդգծեց, որ իր համար ամենակարեւորն այն է, որ մեր երկրի սահմանները խաղաղ լինեն, ինչն էլ կտա նրան հոգու եւ մտքի խաղաղություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս