ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի քննչական վարչության պետի տեղակալը դատի է տվել քննչական կոմիտեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Ալավերդյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեին

.2021թ. օգոստոսի 12-ի հրամանը, վերոնշյալ հրամանը անվավեր ճանաչեն իրեն ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի զբաղեցրած պաշտոնում վերականգնեն, աշխատանքից անհիմն և անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամականակահատվածի համար քննչական մարմնում անընդմեջ ծառայության ստաժը, հերթական կոչում շնորհելու բաց թողնված ժամկետը, աշխատանքից անհիմն և անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամականակահատվածում հերթական կոչման տոկոսային հավելավճար, կենսաթոշակ նշանակելիս հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար համապասխան հաշվարկներ հաշվարկելուն պարտավորեցնել, աշխատանքից անհիմն և անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամականակահատվածի համար իրավասու մարմնին դրամական փոխհատուցում` օրենսդրությամբ սահմանված չվճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափով բռնագանձեն :

Հիշեցնենք, որ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեն փոխեց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության պետին, և նոր պետ նշանակվեց Արման Բաղդասարյանը: Փոխվել էին նաև Սյունիքի և Լոռու մարզի քննչական վարչության պետերը:

Պարզվում է՝ քննչական պետերի փոփոխությունը բավականին խոր արմատներ ունի: Բանն այն է, որ կոմիտեն այս փոփոխությանը գնացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վարչության պետերը ու, առհասարակ, քննիչները կաշկադված են վերջին շրջանում մարզերում կոնկրետ քրեական գործերով քայլեր իրականացնել, ուստի մարզի քննչական վարչության պետեր են նշանակել այնպիսի անձանց, որոնք մարզի հետ կապ չունեն ու, առանց Երևանի քննիչներից օգնություն խնդրելու, կարող են մարզում կազմակերպել լուրջ օպերացիաներ»: Եվ ահա պետերին գետ նաեւ պաշտոնից ազատվել են անեւ տեղեկալները , որոնք չեն հաշծտվում կոմիտեի որոշման հետ եւ այդ որոշումը վիճարկում են դատարանում :
Նկատենք, որ իրավապահները այնպիսի քննիչների նշանակեցին մարզային վարչության պետեր , որոնք գողակաների դեմ են կռիվ տվել : ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:

ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն, Քննչական կոմիտեում խորհրդակցություն է եղել եւ Մարգարյանին ասել են, որ նա չվախեցավ ու համարձակ կերպով «օրենքով գողերի» դեմ քրեական գործերը հարուցեց ու նրանց կալանքի տարավ, ուստի Իր նման ուժեղ մարդ է պետք, որ Սյունիքի մարզը հավաքի իր բռի մեջ, ուստի որոշել են նրան նշանակել մարզային վարչության պետ: Ասել է, թե Սյունիքի մարզում նոր զարգացումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ անցած տարի Քրեական ենթամշակույթի դեմ անխոջ պայքար մղած կամ, այսպես ասած, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են:

Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Ի դեպ նա քննել էր «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս