Փաշինյանին թթու խոսք ասել չեն ուզում, վերահսկողություն էլ չի լինի. գունագեղ տոնակատարություն՝ կորոնավիրուսի պիկի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին ընդառաջ հակահամաճարակյաին որևէ միջոցառում չի իրականացնելու։ Տեղեկությունն ArmLur.am լրատվականին հենց նախարարությունից են փոխանցել։

Կառավարական կաբինետի ղեկավար Նիկոլ Փաշինյանի մտահղացման մասին առողջապահական ոլորտի պատասխանատուն թթու խոսք ասել չի ուզում, ըստ երևույթին, իզուր տեղը Փաշինյանի մուննաթին չարժանանալու համար։ Տիկնոջ ղեկավարած կառույցի տրամադրած պատասխանից տեղեկանում ենք՝ նախարարությունը պատասխանատվությունը ոստիկանության վրա է գցում՝ շեշտելով հակահաճարակային միջոցառումների վերահսկողն ուժայիններն են։ Իսկ թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը, օրինակ, բոլորն անխտիր դիմակով են լինելու, կամ ներկաներին սպիրտի ու ալկոգելի շիթերով են ցողելու, թե ամուսիններին ստիպելու են միմյանցից 1.5 մետր հեռավորության վրա կանգնել, հստակ չէ։

Ըստ կորոնավիրուսի վարակման դեպքերի, Հայաստանը ԵՄ-ի կողմից հաստատված նորմերի համաձայն հայտնվել է կարմիր գոտում, բայց դա բավարար չէ «շեֆին» դեմ գնալու ու «գունագեղ» տոնը չեղարկելու համար։ Համեմատության համար նշենք, որ 2020-ին, երբ Հայաստանը ոչ պակաս տոներ կամ տարելիցներ էր նշում, համաճարակային խիստ վտանգավոր իրավիճակին հղում անելով իշխանությունը քաղաքացիներին արգելեց Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրանալ։

Այսպես, 2020թ. ապրիլի 24-օն COVID 19 վարակվել է 709 մարդ։ Երկրում արտակարգ ու կարանտինային իրավիճակ լիելու պատճառով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին միայն Փաշինյանը, յուր տիկինը, կաբինետի մեկ-երկու անդամ ու մի պապիկ, որ PR արշավի մաս էր կազմում։ Նույն թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրը, կորոնավիրուսով վարակվել է 460, մահացել 7 մարդ։ Այդ օրը նույնպես ՀՀ քաղաքացիների Սարդարապատի հուշահամալիր այցելությունն արգելված էր։

Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին վիրուսով վարակվել է 239, մահացել է մեկ մարդ։ Մեկ տարի անց այսօր, նույ օրը COVID 19 դեպքերի քանակը միջինում անցնում է 700-ից, իսկ այսօր արդեն 1000-ից ավելի դեպք է գրանցվել: Ներկայացված թվերը փաստում են անգամ այն ժամանակ, երբ վիրուսից մեկ մարդ է մահացել, մահացությամ դեպքերը չեն գերազանցել մեկ տասնյակը, կառավարությունը, բոլորիս աչքը վախեցնելով ու հաթաթա տալով, արգելել է հարգել զոհերի հիշատակը կամ տոնել 1-ին Հանրապետության օրը։

Այսօր, սակայն, երբ, փաստորեն, ամեն ժամը մեկ քովիդից մարդ է մահանում, մեկ անձի քմահաճույքներին տուրք տվող կառավարությունը որոշում է ամեն գնով գունագեղվել Հանրապետության Հրապարակում։ Տրամաբանություն փնտրել այս ամենում, իհարկե, պետք չէ, քանզի սա սոսկ Փաշինյանի մտքի թռիչքն է, ինչից հետ կանգնել նա չի պատրաստվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս