Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական Արարատ Թումանյանը, որը համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է, օրերս սոցիալական ցանցի իր էջում ոչ հարիր բառապաշարով է արտահայտվել իր մրցակցի մասին, սակայն հետո ջնջել դրանք: Սակայն ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել մի քանի ապացույցներ նրա պահվածքից: Մասնավորապես, նա այդպիսի պահվածք է դրսևորել «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանի հանդեպ: Եվ ահա այսպես են իշխանությունները խոսում սիրո եւ հանդուրժողականության մասին, սակայն համացանցի իրենց էջերում թույլ են տալիս վիրավորական արտահայտություններ մրցակիցների հանդեպ: