Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ, անդրադառնալով TRIPP-ին, Նիկոլ Փաշինյանն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծող նախագիծ՝ հայտարարելով, որ այն կարող է «նոր դարաշրջան բացել մեր երկրի և տնտեսության համար», լիարժեքորեն բացել տարածաշրջանային կապակցվածությունը և կյանքի կոչել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի համար TRIPP-ը Հայաստանի համար նոր դարաշրջան է բացում, Ալիևի մոտեցմամբ այն շարունակում է մնալ միջանցքի տրամաբանության շրջանակում։
Ադրբեջանի նախագահը նույն ճանապարհը ավանդաբար ներկայացնում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ՝ շեշտադրելով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը։
Այս տարբեր պատկերացումների պայմաններում առանցքային հարցը դառնում է ոչ թե ճանապարհի անվանումը, այլ այն, թե ինչ իրավական և գործնական ռեժիմով է այն գործելու, ով է վերահսկելու երթուղին, և որքանով է Հայաստանը պահպանելու դրա նկատմամբ իր լիարժեք ինքնիշխանությունն ու վերահսկողությունը։
Թեև այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ TRIPP-ը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, ArmLur.am-ի հարցումը ցույց է տալիս, որ Մեղրիում առայժմ TRIPP-ի բովանդակության, գործարկման մեխանիզմների և հնարավոր հետևանքների վերաբերյալ ամբողջական պատկերացում չկա։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































