91 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինօպերատոր Լեւոն Աթոյանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինօպերատոր Լեւոն Աթոյանցը:

Աթոյանցը 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կինոօպերատոր։ Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ։ Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով։ 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար: Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում։ Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր։ Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր։ Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը։ 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան:

1996-2000 թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում եւ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լեւոն Աթոյանցի ընտանիքին:




Լրահոս