Այլ կուսակցության անդամին իշխանությունը գործուղում է Հաշվեքննիչ պալատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Եղիշե Սողոմոնյանին իշխանությունը նպատակ ունի «գործուղել» Հաշվեքննիչ պալատ:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ական Արա Նռանյանի պալատի անդամության ժամկետը լրանալուց հետո տեղը «բաց» է մնացել, ինչի համար որոշվել է Սողոմոնյանին այնտեղ անդամ «կարգել»:

Մենք տեղեկացանք, որ իշխանության ներսում բոլորը միաձայն համաձայնել են այդ որոշման հետ, քանի որ կարծում են, որ Սողոմոնյանը բարձր կարգի մասնագետ է ու արժանի է այդ պաշտոնին:

Մենք փորձեցինք Սողոմոնյանի հետ զրուցել, պարզելու համար, թե արդյոք հրաժարվել է կուսակցությունից, քանի որ «Առաքելություն»-ը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդ իշխանությանը քննադատում է, ընդդիմադիր դիրքորոշումներ է հայտնում, բայց ապարդյուն, վերջինս մեր հեռախոսազանգերին չարձագանքեց:




Լրահոս