Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտել են ելքը՝ ինչպես անել, որպեսզի ընտրվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Ինչպես հայտնի է, արդեն վեցերորդ անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին իշխող խմբակցությունը չի ընտրում որպես հանձնաժողովի փոխնախագահ, սակայն հինգ օրը մեկ հավաքվում եւ նիստ են անցկացնում:
Եվ ահա, իշխող խմբակցությունը գտել է ելքը. Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը նոր օրենսդրական նախագիծ է մշակել, որով կսահմանափակվի փոխնախագահի պաշտոնում նույն թեկնածուին առաջադրելու քանակը։ Ըստ այդ նախագծի՝ նույն անձը երկու անգամից ավել չի կարող առաջադրվել որպես հանձնաժողովի փոխնախագահ:
Եվ չնայած արդեն վեց անգամ Ղազինյանի թեկնածությունը մերժվել է, սակայն ընդդիմությունը չի նահանջում, նրան կառաջադրի նաև 7-րդ անգամ: Այս փոփոխություններին եւս ընդդիմությունը դեմ է: