![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/93a6e5b2d03f3e741b6da3f906976d08_L.jpg)
Բելգրադում «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ինքն ու Լավրովը հանդիպման ժամանակ անդրադարձել են Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերին: