ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խոշոր չափերով ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2019թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում, Ֆրանսիայի հանրապետության Տուլոն քաղաքում տեղի ունեցող «Լևասամիս դե լա դանսե» միջազգային պարի մրցույթի մասնակցության համար ինքնաթիռի տոմսեր գնելու, Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում ապրուստն ապահովելու, ապահովագրության վճարում կատարելու, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետոթյան դեսպանատանը նախատեսվածվճարումները կատարելու պատրվակով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ինեսսա Բարոյանից հափշտակել է խոշոր չափերի՝ 2.118.102 ՀՀ դրամ գումար, իսկ 2019թ. մարտի 22-ից 2019 թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն ատրվակով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, Լուիզա ի Գալստյանից հափշտակել է խոշոր չափերի՝ 1.069.218 ՀՀ դրամ գումար:
Ք.Մ