ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի համոզմամբ՝ «Ոսկե գնդակը» կստանա Լիոնել Մեսսին։
«Մրցանակը բաժին կհասնի Մեսսիին։ Եվ եթե անգամ ես նրան մարզելիս չլինեի, կրկին նրա անունը կտայի։ Դա քննարկման ենթակա չէ։ Երկրորդ տեղում կնշեի Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ երրորդում՝ Կրիշտիանու Ռոնալդուին»,- ասել է արգենտինացի մասնագետը Cope-ին տված հարցազրույցում։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին Փարիզում։