Armenian text to speach

Լիոնել Մեսսին դատի կտա արգենտինական ԶԼՄ-ներին՝ ընտանիքի անձնական կյանքը խախտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մտադիր է դատարան դիմել տեղական ԶԼՄ-ների դեմ, որոնք ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի հրաժեշտի արարողության ժամանակ խախտել են ընտանիքի անձնական կյանքի իրավունքը։ Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է լրագրող Ֆրան Կասարետոն։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Մեսսին անձնական ինքնաթիռով ժամանել էր՝ հորը հուղարկավորելու արարողությանը մասնակցելու համար։

«Լիոնել Մեսսին հաստատել է, որ իրավական միջոցներ կձեռնարկի արգենտինական ԶԼՄ-ների դեմ, որոնք Խորխե Մեսսիին հրաժեշտ տալու ժամանակ խախտել են ընտանիքի անձնական կյանքի իրավունքը»,- գրել է Կասարետոն։

Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի մահվան մասին հայտնի էր դարձել օգոստոսի 8-ին։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Նա 68 տարեկան էր։

Նանիկ Աղասյան




Լրահոս