Կդադարեցվի Սևան քաղաքի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ի ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում (Հայկ Ղուկասյանին պատկանող տարածքից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Ըստ աղբյուրի՝ ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը, խնդրում պահպանել անվտանգության կանոնները և լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։




Լրահոս