Երեկ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը բուռ քննարկումների պատճառ է դարձել: Փոփոխությունն ըստ էության Արցախի դեմ հերթական որոշումն է: Բանն այն է, որ անձնագրերի մեջ այլեւս երկրի անուն չի նշվելու:
Նախագծի հիմնավորման մեջ գրեթե ասվում է. «Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:
Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որեւէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս»:
Ըստ հիմնավորման, այս հարցը քննարկվել է ՀՀ ԱԳՆ-ի հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն` այն մասին, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաեւ պետությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: