Ինչպես չդառնալ վարկային կազմակերպությունների խարդախության զոհ. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության կարևորագույն առաքելություններից է այս տեսակ հանրավտանգ արարքների ոչ միայն բացահայտումն ու կանխումը, այլ նաև հանցավոր մտադրությունների իրագործման նախականխումը, հակաիրավական վարքագծի հետագա զարգացման խափանումն ու վերահաս բացասական հետևանքների չեզոքացումը, որի նպատակով էլ կառույցն իր տարբեր գործիքակազմերով աջակցում է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Ակնառու է, որ նշված ոլորտում գործունեություն ծավալող առանձին անհատները, հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում տարիքային միջին ու բարձր շեմ ունեցող, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով ՏՏ բնագավառի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության ցածր մակարդակից:
Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր անվանումներով վարկային և ֆինանսական կազմակերությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գովազդը հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյսբուքի» միջոցով:

Այդ կազմակերպությունների բազմազանության մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք քաղաքացիներից գումարներ հափշտակելու նպա¬տակով առա-ջար¬կում են «շա¬հավետ» պայման¬ներ: Վերջիններս, համաձայնելով առաջարկ-վող «շահավետ» պայմաններին, հա¬մա¬ցանցի միջո¬ցով անծանոթներին տրա-մադրում են իրենց անձնական տվյալները և կատարում նրանց կողմից պա-հանջվող դրամական փոխանցումներ վճարա¬հաշ¬վար¬կային «Իդրամ», «QIWI» և այլ դրա¬¬մա¬պանակ¬ներին, ինչի արդյուն¬քում էլ դառ¬նում են խարդա¬խու¬թյան զոհ:
Հետագայում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առա¬ջարկ¬վող ծառայությունների ու պայ¬ման¬ների իսկու¬թյունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ, ինչպիսիք են.

1. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի համա¬պա-տաս¬¬խան բաժնում որոնել տեսադաշտում հայտնված վարկային, ապա¬հո-վա¬¬գրա¬կան, գրավադր¬ման, վճարա¬հաշվար¬կային կազմակերպու¬թյուն-ների, արժու¬¬թա¬յին կե¬տերի և դիլերների, դրանց ղեկավարների և ֆինա¬ն¬սա¬կան այլ կազմա¬կեր¬պու¬թյուն¬ների վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել հետևյալ https://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx հղումով։

2. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի միջոցով տեղեկություն ստանալ տեսադաշտում հայտնված վարկային կամ ֆինանսական կազմակերպության պետական գրանցման և տրամադրված լիցենզիայի մասին: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարելի է տեսնել հետևյալ https://www.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx հղումով:

3. Զանգել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին:

4. Պարզել ՀՎՀՀ-ն և դրա իսկությունը, ինչպես նաև կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ արդարադա-տության նախաարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայությունների (www.e-regis¬ter.am) և ՀՀ պետական եկաուտների կոմիտեի (www.petekamutner.am) էլեկտրոնային հասցեներից: Օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ի կայքում կազմակերպության ՀՎՀՀ-ի իսկությունը կարելի է ստուգել հետևյալ https://petekamutner.am/tsOS_Taxpayers.aspx հղումով։

5. Այցելել կազմակերպությունների գործունեության գրասենյակներ:

6. Պարզել կազմակերպությունների կոնտակտները, տվյալներ ստանալ դրանց ղե¬կա¬վարների մասին: Նշվածի վերաբերյալ հավելյալ տվյալ-ներ ստանալու համար օգտվել նաև համա¬ցանցից:

7. Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:




Լրահոս