Լավրովն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը։

Հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը և Պավել Մաուրերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման թեմայի շուրջ, ներառյալ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի ներքին հակամարտությունների հումանիտար իրավիճակի մասին։

Նրանք պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար։




Լրահոս