ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ծանր վիրավորանքը քրեականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարբեր ստրաբաժանումներում քննվում է ընդհանուր 33 քրեական գործ գործ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2010 թվականին Հայաստանում ապաքրեականացվել էր վիրավորանքը՝ այն դիտարկելով բացառապես քաղաքացիաիրավական հարթությունում,սակայն 11 տարի անց՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանը որոշեց կրկին քրեականացնել այն եւ հուլիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծվեց նոր հոդված՝ 137.1, որով, այսպես կոչված ծանր վիրավորանքի համար, նախատեսվում է ընդհուպ կալանք։
«2021թ հուլիսի 30-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ։ Նշենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։
Քնար Մանուկյան