Հոկտեմբերի 19-ին Բաքվից Երևան վերադարձած 5 հայ ռազմագերիներին «Էրեբունի» օդանավակայանում Հայաստանում բացառապես ռուս պաշտոնյաներ դիմավորեցին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։ Զարմանալիորեն ռազմագերիներին դիմավորողների թվում որևէ հայ պաշտոնյա չկար:
Երևույթը բուռն արձագանք է, թե ինչո՞ւ հայ ռազմագերիներին դիմավորղները բացառապես ռուսներն էին: Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի համար, օրինակ, սա բացարձակ զարմանալի չէ, քանի որ Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը ռուսական կողմի տիրույթում են:
Սևակ Վարդումյան
Մանրամասները՝ տեսանյութում