Ռոնալդոն և Զիդանը եկան Ռեալ ու նվաճեցին Ոսկե գնդակը. ես այնքան էլ հեռու չեմ դրանից․ Բենզեմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ մանկուց երազել է նվաճել «Ոսկե Գնդակը».

«Ես մանկուց եմ երազել նվաճել «Ոսկե Գնդակը»: Կարծում եմ՝ շատերն են երազում այդ մրցանակի մասին: Իմ կուռքերը՝ Ռոնալդոն և Զիդանը, տեղափոխվեցին «Ռեալ» և նվաճեցին «Ոսկե Գնդակը»: Այո, ես մտածում եմ այդ մասին: Հիմա ես այնքան էլ հեռու չեմ դրանից»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Canal+-ը:

France Football-ն ավելի վաղ հրապարակել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը.

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա),Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։

«Ոսկե Գնդակի» դափնեկիրը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին:




Լրահոս