րաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 3 436 նոր դեպք, առողջացել է 4 483 մարդ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել՝ 43 պացիենտ: Այդ մասին հաղորդում է Գրուզիա-Online-ը՝ հղում անելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին:
Վերջին 24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 32 031 թեստավորում:
Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները հետեւյալն են. օրական՝ 10,73 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրում՝ 9,13 տոկոս:
Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 692 240 դեպք, որոնցից ապաքինվել է 630 961 մարդ, մահացել՝ 9 742 քաղաքացի:
Իրականացվել է ընդհանուր առմամբ 1 948 787 պատվաստում, մեկ օրում պատվաստվել է 4 209 մարդ:
Կարանտինում է գտնվում 51, ստացիոնարներում՝ 6 041, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 957 մարդ:
Հոկտեմբերի 23-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք, առողջացել է 1 790, մահացել՝ 42 պացիենտ: