«Դելտա» բազայում բացվել է վրաց-իսրայելական արտադրական ընկերություն, որը կոչվում է «Delta САА»։ Ընկերությունը արտադրելու է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան ավտոմատ զենքեր։ Փոխանցում է jnews.ge-ն։
Վրաստանի ՊՆ-ի տեղեկատվության համաձայն GI-4 (5.56)՝ ինքնաձիգները, որոնք կարտադրվեն տվյալ գործարանում, կտրամադրվեն Վրաստանի զինված ուժերին, ինչը կապահովի զորամասերի ժամանակակից սպառազինությամբ հագեցվածություն։
GI-4 (5.56) հրազենային զենքերի արտադրությունը սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ Վրաստանի պաշտպանության նախարարը Իրակլի Ղարիբաշվիլին էր։
Նոր վրաց-իսրայելական ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և GI-4 (5.56) հրազենային զենքերի արտադրությունը կազմակերպելու է տեղում։
Նախատեսվում է, որ առաջիկայում գործարանի ծանրաբեռնվածութունն ավելանալու է, ինչը հնարավորություն կտա արտադրել հրազենային զենքերի և աքսեսուարների տարբեր տեսակներ։ Գործարանում աշխատանքներ են տարվելու նաև սպառազինության տարբեր տեսակների արդիականացման ուղղությամբ։ Իսկ հետագայում նախատեսվում է նաև արտահանում իրականացնել։
ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան հրազենային զենքի արտադրության մասին պայմանագիրը Վրաստանի պաշտպանության նախարարության և իսրայելական ընկերության միջև կնքվել է այս տարվա մայիս ամսին։