ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ման են գալիս, նորմալ անձնավորություն կլինի, կնշանակեն. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատման երրորդ ամիսը, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Շուրջ 3 ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։

Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, և ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների և ԱԱԾ-ի միջև: Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչև այժմ նրա փոխարեն որևէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին:

Նկատենք՝ իշխանությունները հաճախ են կադրային սովի առջև կանգնում, քանի որ առաջնորդվում են նախկիններին մերժելու սկզբունքով, իսկ ԱԱԾ-ն էլ պատահական կառույց չէ, և նշանակումից առաջ պետք է լուրջ որոշում կայացնել: Թերևս հենց դա է պատճառը, որ նշանակումն ուշանում է»։ Ի վերջո ինչու է տնօրենի տեղակալի նշանակումը ուշանում, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիր կա:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս