2022 թվականի բյուջեի նախագծով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված է 13 մլրդ 975 մլն 652 հազար 700 դրամ։ Այսօր խորհրդարանում նախարար Անդրանիկ Փիլոյանը հայտնել է, որ նշված գումարից 12 մլրդ 520 մլն 800 հազար դրամը համակարգի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդն է կամ շուրջ 89,6 տոկոսը։ Իսկ մնացած 1 մլրդ 454 մլն 952 հազար 600 դրամը կամ 10,4 տոկոսը կազմում են համակարգի ստորաբաժանումների կամ հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը, ներառյալ՝ ՊՈԱԿ-ների գծով ավելացված արժեքի հարկը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2000 թվականին Կառավարության հատուկ որոշմամբ լուծարվել են «Լազուր» և «Պաուստ» ՊՈԱԿ-երը և 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են ԱԻ նախարարության կանոնադրությունում, որի կառույցում ներառված է ռեզերվների գրասենյակը։ 2022 թվականին ծրագրերի և խնդիրների իրականացման համար նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 426 միլիոն 235 հազար դրամ, որից աշխատանքի վարձատրությունը 1 մլրդ 271 միլիոն 442 հազար դրամն է կամ 89,1 տոկոսը։