ՖՈՏՈ. Արտյոմը գիտի, թե որն է իմ սիրելի օծանելիքի բույրը. Յուլիա Ֆինկը՝ 38-ամյակի եւ նախընտրելի նվերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սիրված դերասանուհի Յուլիա Ֆիկնը նշում է ծննդյան 38-ամյակը: Դերասանուհին տարեդարձի մանրամասների մասին պատմել է «Ժողովուրդ» օրաթերթին:

Յուլիան մեզ հետ զրույցում նշեց, որ օրը սկսել է ուրախ տրամադրությամբ երեխաների հետ հաճելի ժամանց անցկացնելով:

«Օրս սկսել եմ երեխաներիս հետ խաղասրահում անցկացնելով, իսկ հետո երեւի ինչ-որ մի ռեստորանում ընտանիքիս հետ կնշեմ տարեդարձս, քանի որ մեծ խնջույք, այն էլ այս համաճարակային իրավիճակում չեմ պատրաստվում կազմակերպել: Անկեղծ ասած երեխաներս անհամբեր սպասում են, թե երբ են վերջապես փչելու մայրիկի ծննդյան տորթը եւ երգելու happy birthday-ն»,-ժպիտով ասաց դերասանուհին:

Յուլիա Ֆինկի փոխանցմամբ՝ տարեդարձին այնքան էլ  մեծ կարեւորություն չի տալիս եւ հատուկ չի սպասում, չնայած, որ հաճելի են գեղեցիկ անակնկալները. «Հիշում եմ իմ 31-ամյակիս տարեդարձը, որը դաջվել է հիշողությանս մեջ եւ ամեն անգամ հիշելիս երջանկանում եմ: Այդ տարեդարձս նշել ենք Թիֆլիսում՝ Արտյոմի հետ միասին, եւ նա նախապես պայմանավորվել էր փողոցում երգող մի երգչի հետ, ով ինձ տեսնելուն պես սկսեց երգել, ինչն ինձ համար եւ զարմանալի եւ հաճելի անակնկալ էր»,- դերասանուհին, կիսվելով մեզ հետ իր գեղեցիկ հիշողությամբ, հավելեց, որ այդ տարեդարձը երբեք չի մոռանա:

Անդրադառնալով նվերներին` Յուլիան ընդգծում է, որ ամենից շատ սիրում է օծանալիքներ նվեր ստանալ, չնայած, որ ասում են, թե օծանելիք չեն նվիրում, քանի որ այն շատ անձնական իր է համարվում:

«Անկեղծ ասած այսօր դեռ Արտյոմի կողմից անակնկալներ չեն եղել, բայց համոզված եմ, որ կլինեն: Երեխաների հետ էլ այս տարիքում ամեն ինչ անկանխատեսելի է ստացում, եւ նախապես ոչինչ պլանավորել չեմ կարողանում: Կարծում եմ՝ ինչպես յուրաքանչյուր ամուսին գիտի, թե ինչ օծանելիքի բույր է նախընտրում իր կինը, այնպես էլ Արտյոմը գիտի, թե որն է իմ սիրելի օծանելիքի բույրը»,-եզրափակելով մեզ հետ զրույցը` ասաց Յուլիան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս