Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունից կրկին առաջադրվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Ընդդիմադիր պատգամավորներ ներկա չէին նիստին:

Քոչարյանը նշեց, որ եթե խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ, ինքը հարց կտար նրան, այնուամենայնիվ, նա հնչեցրեց իր հարցը: «Պարոն Օհանյան, սա Ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը: Այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է: Մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք»,-ասաց նա և հորդորեց ընդդիմությանն իրենցից կախված քայլ անել:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Անդրանիկ Քոչարյանն Օհանյանին առաջարկեց նոր թեկնածու առաջադրել:




Լրահոս