Նոյեմբերի 3-ին` ժամը 19։30-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: