Հայաստանը մտադիր է իր արտադրած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում արտահանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն ունենք վերջանական հաստատված և Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը: Քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– ասաց Քերոբյանը:

Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եւ հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:




Լրահոս