«Տաշիր Պիցցա»-ում թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաշիր Պիցցա»-ի երկու մասնաճյուղերում թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Ավանեսյանը խոսել է բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:

«Տաշիր Պիցցա»-ի թիմը հայտարարել է, որ մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն

«Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է», – ասված է հայտարարությունում:




Լրահոս