Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 39 165 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն ավելացել է 39 165-ով՝ հասնելով 8 795 095-ի: Այդ մասին կիրակի հայտնել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հարաբերական արտահայտմամբ՝ նոր դեպքերի աճը կազմել է 0,45 տոկոս:

Երկրում մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է 1 179 մահվան դեպք: Մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 1 188: Համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 246 814 պացիենտ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնական հնարավոր է պարզել միայն համավարակի ավարտից հետո) շարունակում է մնալ 2,81 տոկոսի մակարդակում:

Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում կազմել է 26 806 մարդ: Ընդամենն առողջացել է 7 561 978 մարդ: Դուրս գրված պացիենտների թիվը, ըստ շտաբի տվյալների, նվազել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 86 տոկոսի չափով:




Լրահոս