Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։




Լրահոս