Armenian text to speach

Նազելի Բաղդասարյանի ու Տրդատ Սարգսյանի թեկնածությունը կքննարկեն. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկման գործընթացում այս պահին մնացել է երկու հանձնաժողովի ղեկավարի հարց։

Մասնավորապես, դեռևս պետք է քննարկվի ԱԺ աշխատանքի և բարեկցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, որի պաշտոնում առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

Մյուսը ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն է, որի համար առաջադրվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։

Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումից հետո պատգամավորները կանցնեն այս երկու հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունների քննարկմանը։

Այսպիսով, խորհրդարանում մշտական հանձնաժողովների ղեկավարների ձևավորման գործընթացը գործնականում մտնում է եզրափակիչ փուլ։ Այնուհետև ԱԺ խմբակցությունները փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն ԱԺ 12 հանձնաժողովների նախագահներին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս