Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է Արցախը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պ.Ռ. Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասը, գրում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Լավրովի խոսքով՝ քննարկվել է իրավիճակը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ:

«Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու և գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը։




Լրահոս